+1 (123) 456-7890 info@veksfurniture.com
Ереван, ул. Аргишти 45
TOP • TOP • TOP • TOP •

Նյութ, որի որակը վերահսկում ենք հենց սկզբից

Մեծածավալ և բարդ նախագծերում կարևոր է ոչ միայն քարի տեսքը, այլև տարբեր խմբաքանակների որակի և տեսքի համադրելիությունը։ Սեփական քարհանքն ու արտադրամասը մեզ հնարավորություն են տալիս վերահսկել ամբողջ գործընթացը՝ արդյունահանումից և քարի ընտրությունից մինչև մշակում ու պատրաստի արտադրանք։

Մեր քարհանքը

Սեփական՝ 5 հեկտար տարածքով քարհանքը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել հումքի ընտրությունն ու ապահովել կայուն մատակարարում նաև մեծածավալ նախագծերի համար։ Տարեկան արդյունահանման հզորությունը հասնում է 30,000 մ³-ի, իսկ շահագործման լիցենզիան գործում է մինչև 2056 թվականը։

Մեր քարհանքը

Մեր արտադրամասը

Արտադրամասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել քարի ցանկացած բարդության մշակում։ Մենք ապահովում ենք բարձր ճշգրտություն և որակ յուրաքանչյուր դետալում։

Մեր արտադրամասը

Ինչպես ենք աշխատում

01 — Արդյունահանում

Տրավերտինի բլոկներն արդյունահանում ենք սեփական քարհանքից՝ ընտրելով նախագծի պահանջներին համապատասխան քարը։

02 — Բլոկների նախապատրաստում

Բլոկները նախապատրաստում ենք հետագա մշակման և արտադրամաս տեղափոխման համար։

03 — Կտրում

Արտադրամասում բլոկները կտրում ենք նախագծին համապատասխան չափերով և հաստությամբ։

04 — Մշակում և հարդարում

Կիրառում ենք համապատասխան մշակման և հարդարման տարբերակը՝ ըստ նախագծի պահանջների։

05 — Անհատական պատրաստում

Պատրաստում ենք ոչ ստանդարտ ճարտարապետական և դեկորատիվ տարրեր՝ ըստ գծագրերի և տեխնիկական առաջադրանքի։

06 — Որակի վերահսկում

Պատրաստի արտադրանքը ստուգում ենք մինչև փաթեթավորումն ու առաքումը։

07 — Փաթեթավորում և առաքում

Ապահովում ենք պատրաստի արտադրանքի փաթեթավորումն ու տեղափոխումը՝ ներառյալ արտահանման նախագծերը։

Արտադրական հզորություն

Տարեկան արտադրության ծավալը գերազանցում է 100,000 մ²-ը՝ հնարավորություն տալով աշխատել նաև մեծածավալ և համալիր նախագծերի հետ։

Արտահանում և միջազգային ներկայություն

VEKS-ի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ և ԱՄԷ։ Ընկերությունը մասնակցում է նաև ոլորտի միջազգային ցուցահանդեսների՝ ընդլայնելով գործընկերային և արտահանման հնարավորությունները։

Մանրամասների համար խնդրում ենք թողնել ձեր տվյալները