Հայկական տրավերտին՝ ըստ կիրառության
Յուրաքանչյուր նախագիծ ունի իր պահանջները։ Ընտրում ենք տրավերտինի համապատասխան տեսակը, կտրվածքն ու հարդարումը՝ հաշվի առնելով կիրառությունը և նախագծի առանձնահատկությունները։
Տրավերտինն արդյունահանում ենք սեփական՝ 5 հեկտար տարածքով հանքավայրից, որի շահագործման լիցենզիան գործում է մինչև 2056 թվականը։ Տարեկան արդյունահանման կարողությունը հասնում է 30,000 մ³-ի, իսկ պատրաստի արտադրանքի ծավալը գերազանցում է 100,000 մ²-ը։
Վերահսկում ենք ամբողջ արտադրական գործընթացը՝ արդյունահանումից և քարի ընտրությունից մինչև կտրում, մշակում ու պատրաստի արտադրանք։ Սա թույլ է տալիս ապահովել կայուն որակ և աշխատել ինչպես ստանդարտ, այնպես էլ անհատական ճարտարապետական լուծումների հետ։
Տրավերտինն օգտագործվում է ֆասադների, ինտերիերի, հատակների, աստիճանների, լոգարանների, լանդշաֆտային և այլ ճարտարապետական տարրերի համար։ Կտրվածքն ու հարդարումն ընտրում ենք՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի կիրառությունն ու տեխնիկական պահանջները։
Տրավերտինի կիրառման հնարավորությունները
Ֆասադներ
Շենքերի արտաքին երեսպատման լուծումներ՝ բացօթյա կիրառությանը համապատասխան մշակմամբ և հարդարմամբ։
Հատակներ և աստիճաններ
Տրավերտինե հատակներ և աստիճաններ՝ մշակված ըստ տարածքի կիրառության և ծանրաբեռնվածության։
Լոգարաններ
Պատի պանելներ, լվացարաններ և այլ տարրեր՝ խոնավ միջավայրին համապատասխան մշակմամբ։
Կահույք բնական քարից
Սեղաններ, բարային սեղաններ և այլ կահույքային տարրեր՝ պատրաստված անհատական չափերով և նախագծով։
Բուխարիներ
Դասական և ժամանակակից բուխարիների երեսպատումներ ու պորտալներ՝ նախագծի և ինտերիերի ոճին համապատասխան։
Լանդշաֆտային տարրեր
Տեռասների, պատշգամբների, լողավազանների և այլ բացօթյա տարածքների համար նախատեսված տրավերտինե լուծումներ։
Անհատական տարրեր
Ոչ ստանդարտ ճարտարապետական և դեկորատիվ տարրեր՝ պատրաստված ըստ գծագրերի և նախագծի տեխնիկական պահանջների։
Կտրվածքներ և հարդարումներ